(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԱՐԻ ԵՐԹ, ՍԻՐԵԼԻ՛ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

Կրկին մայիս է, կրկին փողոցներում փուչիկներով ու ծաղիկներով շրջանավարտների շքերթ է: Այսօր Հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչում է Վերջին զանգը:

Առավոտյան հաճելի խառնաշփոթ էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում: 12-րդ դասարանն ավարտում էր 308 աշակերտ:

Տոնական միջոցառումը հագեցած էր երգ ու պարով, երախտապարտ հայացքներով, ապագայի նկատմամբ հույսով ու հավատով:

Հյուրերի շարքերում էին նաև ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը և 1-ին տեղակալ Եղիազար Վարդանյանը: Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին այս գեղեցիկ ու կարևոր օրվա առթիվ՝ մաղթելով բարի՜ երթ, հաջողություններով և ձեռքբերումներով լի կանաչ ճանապարհ:

24.05.19