(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ՍՏԱՑԱՎ ԻՐ ՊԱՐԳԵՎԸ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հանդիսավոր կերպով անցկացվեց Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակի հանձնման արարողությունը:

Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրանտ Վարդգես Շահմենենդյանը, ով հանդես էր եկել Գյումրու պատմաճարտարապետական ժառանգությանը, դրա պահպանմանն ու վերակենդանացմանը նվիրված նախագծով, արժանացավ հավաստագրի և դրամական պարգևի:

Նշենք, որ արդեն 2-րդ անգամ անցկացվող Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակը՝ <Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում> անվանակարգում, սահմանել է <Պետրոս Ալոյան>-ի անվան հիմնադրամը՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ:

Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Նիդա Դալմանտայտեն, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, <Պետրոս Ալոյան>-ի անվան հիմնադրամի տնօրեն Հայկ Ալոյանը, ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը, <Հորիզոն-95> և <Կամուրջշին> ընկերությունների ներկայացուցիչները, պրոռեկտորներ, դեկաններ:

Հակիրճ ամփոփելով մրցույթը՝ Հայկ Ալոյանը շեշտեց, որ անհամեմատելի բարձր է մեր համալսարանի ուսանողների ներկայացրած աշխատանքների որակն ու մակարդակը:

Բարձր գնահատելով նախկին դեսպան Էրիկաս Պետրիկասի աշխատանքն ու ջանքերը՝ մրցույթի ստեղծման գործում, Նիդա Դալմանտայտեն կարևոր համարեց պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նմանատիպ նախաձեռնության շարունակական բնույթը:

23.10.18