Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներն այցելեցին Աշտարակ և Օշական:
Ուսանողներին ուղեկցում էր ՃՇՀԱՀ Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Հայրյանը։ Այցելության նպատակն էր համալսարանում ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում, ծանոթանալ մշակութային քաղաքի թանգարաններին, տեսարժան վայրերին, ինչպես նաև ուսումնասիրել տեղի պատմամշակութային ժառանգությունը։ Ուսանողները այցելեցին հայկական եկեղեցիներ, շոկոլադի գործարան, ուսումնասիրեցին գյուղական զբոսաշրջության առանձնահատկությունները և կազմեցին տուրիստական փաթեթներ։
Այցը դարձավ ուսանողների մասնագիտական և անձնային հմտությունների զարգացման յուրահատուկ փորձառություն․ այն ոչ միայն խորացրեց նրանց տեսական գիտելիքների կիրառման հմտությունները, այլև ձևավորեց մշակութային հաղորդակցման նոր փորձ և խթանեց ստեղծագործական մտածողությունը։