(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՐՎԵՍՏ` ԻՆՏԵԳՐՎԱԾ ԲՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայաստանի հանրային ռադիոյի «Մասնագիտություն» հաղորդման շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի դեկան, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Արտաշես Մելիքյանը զրուցեց Ստեփան Զաքարյանի հետ «Լանդշաֆտային դիզայն» մասնագիտության վերաբերյալ:

Լանդշաֆտային դիզայնը մասնագիտություն է, որը հնարավորություն է տալիս գրագետ նախագծելու, կազմակերպելու, կանաչապատելու և դարձնելու մեզ շրջապատող աշխարհն էլ ավելի հարմարավետ, գեղեցիկ, հարմոնիկ և էսթետիկ միջավայրի հանդեպ:

Զրույցի ընթացքում Արտաշես Մելիքյանը խոսեց մասնագիտության ընձեռած հնարավորության մասին. լրացնել բնության պահանջր մարդկանց ժամանակակից ուրբանիստական կյանքում:

Կարևորելով ոլորտում ինչպես հիմնական նախագծողների` ճարտարապետների և դիզայներների, այնպես էլ` նեղ մասնագետների ներգրավվածությունը` Մելիքյանը նշեց, որ Հայաստանում Ճարտարապետության և շինարարության համալսարանը հայցորդներին համընդհանուր գիտելիքներից զատ տալիս է նաև հնարավորություն` լանդշաֆտային դիզայնում նեղ մասնագիտական գիտելիքներ ստանալու: Համալսարանն ապահովված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և լսարաներով` արվեստանոցներ, համակարգչային լսարաններ, լեկցիոն աուդիտորիաներ, գրադարան (նաև թվային), որոնք էլ ավելի են բարձրացնում կրթության որակը: Այս ամենին զուգընթաց ուսանողները ծանոթանում են նաև վերջին տասնամյակում ոլորտը համալրող ՏՏ տեխնիկական գործիքներին:

 

22.04.22