(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը հյուրընկալվել էր Հայաստանի հանրային ռադիոյի «Մասնագիտություն» հաղորդմանն ու զրուցել «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտության վերաբերյալ:

Բնակելի տներ, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, բանկեր, արտադրական կորպուսներ. մեզ շրջապատող աշխարհում տարբեր տիպի և նշանակության ցանկացած շենք ու կառույց կյանքի են կոչվում արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն մասնագիտության հմուտ և բանիմաց ճարտարագետների անծայրածիր մտահորիզոնի և վարպետության շնորհիվ։

Յուրահատուկ, միշտ արդիական, ստեղծագործական և դինամիկ զարգացող մասնագիտություն, որտեղ միաձուլվում են մշակույթն ու ճշգրիտ գիտությունները, ազգային ավանդույթները, նախագծային ու շինարարական արդիական տեխնոլոգիաները, շրջակա միջավայրի ու մշակութային ժառանգության պահպանությունը: Մասնագիտություն, որը չափազանց պատասխանատու է ոչ միայն պատվիրատուի, այլ նաև ողջ հանրության, ժամանակի ու գալիք սերունդների առջև: Մասնագիտություն, որն առավել քան բնորոշում է հայի կերպարը, քանի որ դարեր շարունակ հայ շինարարների ստեղծագործ մտքի, վարպետության և ինքնատիպության շնորհիվ ստեղծվել են համաշխարհային հռչակ վայելող գլուխգործոցներ:

Շինարարությունը յուրաքանչյուր երկրի տնտեսության կարևորագույն բնագավառներից մեկն է, և ժամանակակից աշխարհում այն զարգանում է չափազանց արագ: Անչափ կարևոր է, որ յուրաքանչյուր շինություն կառուցվի գրագետ ու ժամանակին համահունչ՝ պահպանելով և փոխանցելով ազգային արժեքները, համադրելով ժամանակակից շինարարական տեխնոլոգիաները, առավելագույնս համատեղելով տարածքի անվտանգությունն ու արդյունավետ օգտագործումը

05.05.22