(010) 303-300

ԱՎԱՐՏՎԵՑ «ԻՐԱԿԱՆ ԵՎ ՎԻՐՏՈՒԱԼ ՄԻՋԱՎԱՅՐԵՐԻ ԹՎԱՅԻՆ ՄԻԱՑՈՒՄ» (DEVISION) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

2022 թվականի մարտի 1-ին մեկնարկած Ավստրիական զարգացման գործակալության «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (DEVision – Digitally Connecting Real and Virtual Environments) միջազգային ծրագիրը 2025 թվականի գարնանը հաջողությամբ եզրափակվեց։ ՃՇՀԱՀ-ի կողմից ծրագիրը համակարգվել է Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը՝ ընդգրկելով դասախոսական և ուսանողական կազմը։ Ծրագրի շրջանակում ներգրավված էին նաև Զալցբուրգի համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանի ներկայացուցիչները։

DEVision ծրագիրը նպատակ ուներ համադրված մոտեցմամբ զարգացնել և բուհերի ուսումնական ծրագրերում ներդնել աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ/GIS) վրա հիմնված առցանց և խառը ուսուցման մոդուլներ՝ նախապես կենտրոնանալով «Թվային Երկիր» (Digital Earth) գաղափարի և թվային փոխակերպման գլոբալ միտումների վրա։

Գործընթացի կարևոր փուլերից կարելի է առանձնացնել Գեոմատիկա մասնագիտության «Գեոդեզիա և կադաստր» կրթական ծրագրի մեջ ներդրված 5 ուսումնական մոդուլներ։

2023 թվականի հոկտեմբերի 27-29-ը ՃՇՀԱՀ-ը հյուրընկալեց բոլոր գործընկեր համալսարանների ներկայացուցիչներին, ովքեր Երևանում մասնակցեցին եռօրյա հանդիպմանը՝ քննարկելով մոդուլների վերջնական մշակումն ու ծրագրի կառավարման հարցերը։

Նախագծի շրջանակում հայտարարվեց մագիստրոսական/ասպիրանտական կրթաթոշակի բաց մրցույթ՝ Զալցբուրգի համալսարանում ուսանելու համար, որին մասնակցեցին ՃՇՀԱՀ-ի և ԵՊՀ-ի ուսանողները և աշխատակիցները։ Կրթաթոշակը շահեց «Գեոդեզիա և կադաստր» կրթական ծրագրի ասպիրանտը։

Բացի այդ, ծրագրի ֆինանսական աջակցությամբ մեկ ասպիրանտ մեկնել է Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի համալսարան՝ 1.5 ամիս տևողությամբ հետազոտություն իրականացնելու նպատակով։

Շուրջ մեկուկես տարվա ընթացքում ինժեներական գեոդեզիայի ամբիոնի կողմից շարունակական կրթության շրջանակներում իրականացվել են վերապատրաստման դասընթացներ, որին մասնակցել են ինչպես համալսարանի ուսանողները և աշխատակիցները, այնպես էլ արտաքին շահակից կազմակերպությունների ներկայացուցիչներն ու անհատները, ովքեր դասընթացները հաջող ավարտելուց հետո ստացել են համապատասխան վկայականներ։

Ծրագրի ամփոփիչ և կայուն արժեք ունեցող արդյունքներից մեկը հանդիսանում է ArcGIS Pro ծրագրի վերաբերյալ հայերենով տեսադասընթացների ստեղծումը և հրապարակումը։ Տեսադասերն արդեն հասանելի են ՃՇՀԱՀ-ի պաշտոնական կայքում՝ որպես բաց ուսուցման ռեսուրսներ և ներկայացնում են ArcGIS Pro ծրագրի հիմունքների  ուսուցանման գործնական փաթեթ՝ ներառյալ տեսական բացատրություններ, իրական օրինակներ և քայլ առ քայլ ուղեցույցներ։ Դրանք նախատեսված են թե՛ ուսանողների, և թե՛ ոլորտում գործող մասնագետների համար՝ որպես ինքնուսուցման, վերապատրաստման և մասնագիտական զարգացման գործիք։
Բացի տեսադասընթացները մշակվել և տպագրության է ներկայացվել «Տարածական տվյալների կառավարում» ուսումնամեթոդական ձեռնարկը։

Ծրագրի ընթացքում ՃՇՀԱՀ դասախոսները երկու անգամ աշխատանքային այցերով եղել են Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի համալսարանում՝ քննարկել համագործակցության ուղիները և մասնակցել փորձի փոխանակմանը։
Ամբիոնի ներկայացուցիչները  մասնակցել են նաև ամենամյա GISCA գիտաժողովին, որի շրջանակում ներկայացրել են DEVision ծրագրի արդյունքներն ու հրապարակել գիտական հոդված։

DEVision ծրագիրը՝ համադրելով միջազգային փորձը, նորարար կրթական մոտեցումները և կիրառական արդյունքների վրա հիմնված զարգացումը։ Ծրագրի շնորհիվ «Գեոդեզիա և կադաստր» կրթական ծրագիրը հարստացվեց աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ նոր մոդուլներով և վերապատրաստված մասնագետներով, բարձրացվեց աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ/GIS) վերաբերյալ իրազեկվածությունը այլ ոլորտներում, ընդլայնվեց միջազգային ակադեմիական համագործակցությունը, ինչպես նաև ձևավորվեց կիրառելի և շարունակական կրթական ռեսուրսների բազա։

Ծրագրի ընթացքում մշակված դասընթացները շարունակելու են գործել ՃՇՀԱՀ-ի կրթական միջավայրում, իսկ ArcGIS տեսադասընթացները հնարավորություն կտան ապահովելու նաև ոլորտից դուրս շահառուների մասնագիտական զարգացում։

Ներկայումս հասանելի են հետևյալ 3 դասընթացները, որոնք կարող եք տեսնել  հետևյալ հղումով, իսկ 10 դասընթացներին հասանելիություն ունենալու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:

02.06.25