(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՎԱՐՏՎԵՑ «ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄ ԵՎ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ» ՎԵՐԱՊՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ավարտվեց ՃՇՀԱՀ Նորարարությունների ու ձեռներեցության աջակցման և դրամաշնորհների բաժնի կողմից կազմակերպված «Գնագոյացում և նախահաշիվների կազմում ՀՀ շինարարության ոլորտում» վերապատրաստման դասընթացը, որին մասնակցում էին նաև «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետներ Արման Արսենյանը, Սամվել Աֆյանն ու Արսեն Վասիլյան–Սահակյանը։

Դասընթացի արդյունքում մասնակիցները համապարփակ գիտելիքներ են ստացել շինարարության ոլորտում գնագոյացման և նախահաշվային նորմավորման տեսական հիմունքների վերաբերյալ, սովորել են շինարարական արտադրանքի արժեքի որոշման հիմնական մեթոդները, ծանոթացել շինարարական արտադրանքի նախահաշվային արժեքի որոշման սկզբունքային սխեմային, ձևաթղթերին, հիմնական իրավական ակտերին և նորմատիվային փաստաթղթերին, շինմոնտաժային աշխատանքների ծավալների որոշման կանոններին։ Ծրագրի մասնակիցները ձեռք են բերել ՀՀ նախահաշվային նորմատիվային բազայի կիրառման, առանձին աշխատանքների միավոր արժեքների որոշման, ինչպես նաև լոկալ, օբյեկտային և ամփոփ նախահաշիվների մշակման հմտությունները, որոնք հետագայում կօգնեն կատարելագործել մասնագիտական հմտություններն ու կարողությունները։

Դասընթացի ինտերակտիվ բնույթի շնորհիվ փորձագետ-մասնակիցները հնարավորություն են ունեցել բազմաթիվ գործնական հարցեր քննարկել ոլորտի առաջատար մասնագետ Ռիտա Ավագիմյանի հետ։

Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցներին տրվել է ավարտական վկայականներ համալսարանի կողմից։

17.03.23