ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Տեղի ունեցավ երեք բուհում ուսանելու հնարավորությամբ կրթական ծրագրի ուսանողների ավարտական թեզերի պաշտպանությունը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի «Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի ուսանողների ավարտական թեզերի պաշտպանությունը: Մագիստրոսական նշված կրթական ծրագիրը իրականացվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական (ՀՊՏՀ) և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանների (ՎՊՀ, Իսպանիա) համատեղ ջանքերով:
Երեք ուսանողներն էլ՝ Ջոն Սարդարյանը, Արգինե Ռուշանյանը, Լուսյա Միրիջանյանը, հրաշալի ներկայացնելով իրենց կատարած աշխատանքները, արժանացան գերազանց գնահատականների: Ուսանողներից երկուսը ՃՇՀԱՀ-ից էին, մեկը՝ ՀՊՏՀ-ից: Պաշտպանության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կազմված էր երկու համալսարանների մասնագետներից: Ուսանողները հետազոտությունները իրականացրել էին Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում, իսկ ավարտական թեզերի պաշտպանությունը տեղի ունեցավ ՃՇՀԱՀ-ում։ Ուսանողները կստանան երկու որակավորում՝ ՀՊՏՀ ու ՃՇՀԱՀ համատեղ դիպլոմ։
Մագիստրոսական նշված ծրագրով սովորելու համար կարող են դիմել բոլոր բուհերի շրջանավարտները: Ուսումնառության ավարտին տրվում է կառավարման մագիստրոսի որակավորում: