(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)՝ համաձայն ՀՀ Կրթության և գիտության նախարարի 2007թ-ի դեկտեմբերի 6-ի թիվ 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգ»-ի հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն, հետևյալ մասնագիտություններով.

 

Դասիչը

Մասնագիտությունը

Դասիչը

Կրթական ծրագիրը

Ընդամենը՝ անվճար տեղերի քանակը

Ընդամենը՝ վճարովի տեղերի քանակը

Տարեկան ոսման վարձի չափը

(ՀՀ դրամ)

Ուսուցման տևողություն

073101.00.7

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ

073101.01.7 Ճարտարապետություն

9

131

870.000

2 տարի

073101.02.7 Ճարտարապետական ժառանգության վերականգնում

0

50

870.000

2 տարի

Ընդամենը

9

181

 

 

073201.00.7

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈւԹՅՈւՆ

073201.01.7 Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում

8

31

693.000

2 տարի

073201.09.7 Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ

0

30

693.000

1.5 տարի

073201.10.7 Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ

5

20

693.000

1.5 տարի

Ընդամենը

13

81

 

 

054301․00․7

ԳԵՈՄԱՏԻԿԱ

054301․02․7 Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS)

4

41

693.000

1.5 տարի

Ընդամենը

4

41

 

 

061101.00.7

ԻՆ‎ՖՈՐՄԱՏԻԿԱ (ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈւԹՅՈւՆ)

061101.01.7 Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

5

41

624.000

1.5 տարի

Ընդամենը

5

41

 

 

021201.00.7

ԴԻԶԱՅՆ

021201.05.7 Միջավայրի դիզայն

9

21

846.000

1 տարի

Ընդամենը

9

21

 

 

041301.00.7

ԿԱՌԱՎԱՐՈւՄ

041301.13.7 Նախագծերի կառավարում

6

30

660.000

1.5* կամ    2** տարի

Ընդամենը

6

30

 

 

101501.00.7

ԶԲՈՍԱՇՐՋՈւԹՅՈւՆ

101501.01.7 Զբոսաշրջություն

0

15

594.000

1.5 տարի

Ընդամենը

0

15

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ՝

46

410

 

«Նախագծերի կառավարում» կրթական ծրագրի տևողությունը դիմորդը ընտրում է ուսումնառության պայմանագիր կնքելիս.

* — 1,5 տարի տևողությամբ իրականացվում է՝

ա) նախագծերի կառավարում ՇՏՄ (BIM*-Շինությունների տեղեկատվական մոդելավորում) ոլորտում,

բ) նախագծերի կառավարում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,

գ) նախագծերի կառավարում շինարարության ոլորտում

** — 2 տարի տևողությամբ ՃՇՀԱՀ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանների հետ համատեղ իրականացվում է՝

ա) նախագծերի կառավարում զբոսաշրջության, մշակութային ժառանգության կառավարման և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտներում:

Մագիստրատուրան բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի կրթական աստիճան և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:

Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է երկու փուլով:

  • Առաջին փուլով մագիստրատուրայի ընդունելությունը` դիմորդների փաստաթղթերը Կառավարության կողմից հաստատված տվյալ ուսումնական տարվա առկա ուսուցմամբ և պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար ընդունվում են հունիսի 5-ից 23-ը, իսկ մրցույթի ամփոփումը մինչև հունիսի 30-ը, որին կարող են մասնակցել բակալավրիատի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները:
  • Երկրորդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունը` դիմորդների փաստաթղթերը ընդունվում են հունիսի 5-ից 23-ը և հուլիսի 10-ից օգոստոսի 25-ը, իսկ մրցույթի ամփոփումը մինչև սեպտեմբերի 1-ը, ըստ նախարարության կողմից հաստատված տվյալ ուսումնական տարվա վճարովի ուսուցման տեղերի:

Հարակից մասնագիտությամբ կամ այլ բուհերի շրջանավարտներն անվճար և վճարովի համակարգերում հայտագրվող մասնագիտությամբ մրցույթին մասնակցելու համար տվյալ մասնագիտությունից հանձնում են քննություն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համապատասխան քննական հանձնաժողովում:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները (առկայության դեպքում)
  • դիմում-հայտ համալսարանի ռեկտորին, նշելով ընտրած մասնագիտությունը և կրթական ծրագիրը,
  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափսի),
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),

ՀՀ կառավարության 2006թ.-ի հուլիսի 27-ի №1183-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) և պետական կրթաթոշակ տալու կարգին համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ․

  • նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  • մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  • տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,
  • ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով։

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են`

  • «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց,
  • 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց, ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
  • զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին, ամուսնուն (կնոջը), մինչև 27 տարեկան զավակներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

Համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի մասնագիտություններից (Դիզայն, Ինֆորմատիկա (Համակարգչային գիտություն), Տեղեկատվական համակարգեր, Ճարտարապետություն, Քաղաքային տնտեսություն, Շինարարական ճարտարագիտություն, Գեոմատիկա, Զբոսաշրջություն) որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:

Փաստաթղթերը ընդունվում են հետևյալ հասցեում` ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2129 աշխատասենյակ, հեռ.` 010-58-01-56։

 Հարգելի դիմորդ.

Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից հայտագրված (անվճար, վճարովի) կրթական ծրագրով խումբ չձևավորվելու դեպքում Ձեզ կառաջարկվի ուսումնառությունը շարունակել հարակից կամ այլ կրթական ծրագրով:

 

07.06.23