(010) 303-300

ԱՇՈՏ ԿԱՆԱՅԱՆԸ՝ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր բնագավառներում հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեր հայրենակիցներին հանձնեց պետական բարձր պարգևներ։

Միջոցառման շրջանակում քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու, Աշոտ Արդվարդի Կանայանին շնորհվել է ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում։

Աշոտ Կանայանը իր մասնագիտական գործունեությունը սկսել է 1963 թվականից, հեղինակ է 68 գիտական աշխատությունների, գիտական հոդվածների, միջազգային ու հանրապետական գիտաժողովներում զեկուցումների, ՀՀՇՆ նորմատիվ փաստաթղթերի: Նրա կողմից ղեկավարված դիպլոմային նախագծերը միջազգային մրցույթներում բազմակի արժանացել են բարձրագույն,՝ շուրջ 15 մրցանակի: Ճարտարապետ Ա․ Կանայանը ավելի քան 27 նախագծերի հեղինակ է և ունի 9 մրցութային նախագծեր։

23.09.21