Օրերս ՃՇՀԱՀ էր այցելել Ամերիկահայ գիտնականների և Ճարտարագետների ընկերակցության հյուսիս-արևելյան պատվիրակությունը:
Հանդիպմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը, համալսարանի պրոռեկտորները, Աշխատակազմի ղեկավարը, Կրթական որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավարը, Կառավարման և տեխնոլոգիայի, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետների դեկանները, Միջազային համագործակցության վարչության խորհրդականը, ոլորտային մասնագետներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՃՇՀԱՀ Կրթական որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանի, Միջազային համագործակցության վարչության խորհրդական Արմեն Մինասյանի ԱՄՆ կատարած գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը, ինչպես նաև հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Քննարկվեցին համալսարանի, Ամերիկայի հայ գիտնականների և Ճարտարագետների ընկերակցության, Ռատգերս և Լիհայ համալսարանների միջև համագործակցությանն ուղղված հարցեր: Կողմերը կարևորեցին հատկապես հետևյալ կետերը`
Բոլոր ծրագրերը կիրականացվեն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ: