ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ֆրանկոֆոն ուսանողների շրջանային փառատոն

2018թ. հուլիսի 1-ից 5-ը Երևանում տեղի կունենա Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից կազմակերպվող Ֆրանկոֆոն ուսանողների շրջանային 7-րդ փառատոնը: 

Փառատոնի ծրագրում կներառվեն գիտական և մշակութային միջոցառումներ (պարի, լուսանկարչության և նկարչության/արհեստ խմբակային աշխատանքներ, տարբեր մշակույթների բացահայտման երեկոներ):

Ֆրանկոֆոն ուսանողների շրջանային փառատոնի նպատակը տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդների համար փոխանակման հարթակի ստեղծումն է, որտեղ որպես հաղորդակցման միջոց կհանդիսանա ֆրանսերենը:

Բանավոր և գրավոր ֆրանսերենի իմացության լավ մակարդակը, ՖՀԳ անդամ որևէ համալսարանի բակալավրի կամ մագիստրատուրայի ուսանող լինելը և 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին լրացած լինելը փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ առաջնային պայմաններն են: Հայաստանից ուսանողները կարող են մասնակցել փառատոնին որպես մասնակից կամ կամավոր:

Որպես մասնակից կարող եք դիմել միչև 2018թ. մայիսի 6-ը՝ լրացնելով առցանց դիմումի ձևը https://formulaires.auf.org/  և կցելով հետևյալ փաստաթղթերը. CV, համալսարանի ուսանող լինելու մասին տեղեկանք, գնահատականների թերթիկ: Թեկնածուները կարող են նշել իրենց նախընտրած խմբակը դիմումը ներկայացնելիս:

Որպես կամավոր կարող եք դիմել միչև 2018թ. մայիսի 13-ը՝ լրացնելով առցանց դիմումի ձևը https://formulaires.auf.org/ և կցելով հետևյալ փաստաթղթերը. CV, համալսարանի ուսանող լինելու մասին տեղեկանք:

Համալսարանի ուսանող լինելու մասին տեղեկանքը պետք է լինի ֆրանսերենով կամ ֆրանսերեն թարգմանված (նոտարի կողմից լիազորված կամ հաստատված թարգմանության անհրաժեշտություն չկա):

Ինչպե՞ս է կատարվում ընտրությունը

 ՖՀԳ-ի ընտրող հանձնաժողովը կդիտարկի բոլոր դիմումները և կդասակարգի դրանք ըստ հետևյալ չափանիշների.

  • գնահատականներ (առաջադիմություն),
  • արտահամալսարանական գործունեություն:

Յուրաքանչյուր հաստատությունից կընտրվի միայն մեկ ուսանող:

 

Հավելյալ տեղեկության համար այցելել Ակադեմիական նվաճումների կենտրոն (ՃՇՀԱՀ, սենյակ 2314):

06.04.18

 575 просмотров всего,  1 просмотров сегодня