Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՖՐԱՆԿՈՖՈՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎԵՑ 2-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԸ

Մարտի 27-ին Երևանի Երիտասարդական հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի կողմից կազմակերպված միջհամալսարանական երկրորդ մրցույթը: Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ համալսարաններից (Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան) մասնակցեցինչորսական ուսանող, ովքեր մրցեցին՝ հիմնվելով Ֆրանկոֆոնիայի և ֆրանկոֆոն մշակույթների վերաբերյալ իրենց ունեցած ընդհանուր գիտելիքների վրա:

Լավագույն թիմերին առանձնացնելը դժվար էր, քանի որ բոլորը շատ լավ էին ներկայանում տարբեր փուլերում և հաղթանակը երբեմն կախված էր լինում  ընդամենը մեկ միավորի տարբերությունից:

Մրցույթի առաջնային նպատակը հայ ֆրանկոֆոն ուսանողներին միավորելն էր՝ Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում:

Գավաթը մեկ տարի կանցկացվի Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, իսկ հաջորդ տարի կփոխանցվի երրորդ մրցույթի արդյունքում հաղթող համալսարանին:

Շնորհակալություն ենք հայտնում ՃՇՀԱՀ-ն ներկայացնողֆրանկոֆոն 4 ուսանողներին (Հայկ Հակոբյան, Աստղիկ Մաշինյան, Րաֆֆի Վիրիկյան և Վերոնիկա Մելիք-Մուրադյան), ովքեր պատվով ներկայացան մրցույթին և Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի կողմից ստացան Նոյան-Տապան գրախանութի նվեր-քարտեր:

 

05.04.18

496  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր