ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՖԻՆԱՆՍՆԵՐ՝ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»

Ավարտվեց ՃՇՀԱՀ կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի կազմակերպած վեցօրյա workshop-ը՝ «Ֆինանսներ՝ բոլորի համար» խորագրով: Դասընթացը վարում էր տնտեսագետ, Հանրային ֆինանսների կառավարման մագիստրոս, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ում խնդրահարույց ակտիվների կառավարման մասնագետ Մերի Մուրադյանը:

Սեմինարի ավարտին մասնակիցները Կառավարման և տեխնոլոգիա ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանի ու Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Տաթևիկ Եդոյանի կողմից ստացան մասնակցության հավաստագրեր: Ըստ դեկան Մ. Գրիգորյանի՝ նմանօրինակ միջոցառումներին ուսանողների մասնակցությունը կարևոր  է, քանի որ վերջիններս հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու՝ ձեռք բերելով նաև համագործակցային, թիմային աշխատանքի հմտություններ:

 

 443 просмотров всего,  1 просмотров сегодня

14.04.21

 444 просмотров всего,  2 просмотров сегодня