ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՔՈԼԵՋՈՒՄ ՀԻՇԵՑԻՆ ԵՎ ՄԵԾԱՐԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Միջին մասնագիտական կրթության քոլեջում խոնարհումի և մեծարման օր էր: Պատերազմի կրակներում անմահացած հերոսների շարքերում էին նաև քոլեջի ուսանողներ Առաքելյան Արմանը, Սառիկյան Սարգիսը և շքանշանակիր Վասիլյան Հովհաննեսը:

Հիշատակի միջոցառմանը ներկա էին պատերազմից վերադարձած հերոսները, նրանց և զոհված քաջորդիների ընտանիքի անդամները և Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը: Մեկ րոպե հարգանքի լռությամբ մեկնարկած միջոցառումը շարունակվեց հերոսների մասին հուշապատումներով, հերոսածին մայրերի պարգևատրմամբ, ապա՝ ՙՀայրենասիրության ոգեշնչման՚ լսարանի բացմամբ:

Հայկական բանակի կազմավորման 29 ամյակի և հերոսների ոգեկոչման ու մեծարման միջոցառման շրջանակում՝ քոլեջի ղեկավարության կողմից պատվոգրով պարգևատրվեց նաև Աշոտ Տեր-Թադևոսյանը՝ բանակաշինության գործում ունեցած ավանդի և քոլեջի հետ երկարամյա համագործակցության համար:

 1,011 просмотров всего,  1 просмотров сегодня

02.02.21

 1,012 просмотров всего,  2 просмотров сегодня