ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էին այցելել ՀՀ ԿԱ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանը: Այցն աշխատանքային քննարկման ձևաչափով էր, որի առանցքում Քաղաքաշինության կոմիտեի կողմից մասնագիտությունների լիցենզավորման հարցն էր: Քննարկմանը ՃՇՀԱՀ ռեկտորը կոմիտեի պատվիրակներին ներկայացրեց համալսարանի կողմից ձևակերպված առաջարկների այն փաթեթը, որն ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտի լիցենզիայի մեջ ներգրավված մասնագիտությունները:

Ինչպես լիցենզավորման ողջ ընթացակարգն ու բուն էությունը մեկնաբանեց Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանը, կան լիցենզիաներ, որոնք կարող են ներառել միաժամանակ մի քանի մասնագիտություններ, այսինքն՝ տվյալ ոլորտի համար տրվող լիցենզիան համակարգում է այն բոլոր մասնագետներին, ովքեր ոլորտային  առումով շաղկապված են և կարող են գործունեություն ծավալել միևնույն լիցենզիայի ներքո: Այսօրինակ առաջարկներն ու տեսակետները ներկայացվում են կոմիտեի քննությանը, որից հետո օրենքի ուժ ստանում կամ ենթարկվում որոշակի փոփոխությունների: Մեր հանդիպում-քննարկումն արդյունավետ ու կառուցողական էր և, հետևաբար, արդյունքն էլ կլինի անյպիսին, որ բավարարի բոլոր շահառուներին:

 1,347 просмотров всего,  1 просмотров сегодня

22.01.21

 1,348 просмотров всего,  2 просмотров сегодня