Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՔԱՐԵՐԸ ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵՋ

Մշակութային ժառանգություն հանդիսացող քարերի քայքայումը, վնասի չափի գնահատումը, հատկություններն ու գործնական պահպանումը:

«Քարե կառուցները Հայկական ճարտարապետության ժառանգության մեջ» նախագիծը իրականացվում է VOLKSWAGEN հիմնադրամի աջակցությամբ  (AZ 93919)՝ ծրագրի պատասխանատու ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Սիգֆրիդ Սիգեսմունդի հետ միասին:

2-րդ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ / Հունիսի 8-18, 2020 թվական:

   Այս ծրագրի նպատակն է իրականացնել վերապատրաստման  և որակավորման դասընթացներ՝ երկրաբանության և պահպանության գիտական ոլորտներում: 

Շրջանավարտները կուսումնասիրեն բոլոր անհրաժեշտ տեխնիկան և գիտական նախապատմությունները՝ քարերի պահպանման ներկայիս մեթոդների և տեխնիկայի վերաբերյալ:

Մշակութային արժեքավոր հուշարձանների վերաբերյալ կարևոր և փաստացի հետազոտական հարցերից մեկը եղանակային գործընթացների ըմբռնումն ու հուշարձանների պահպանման միջոցների կիրառումն է, օրինակ՝ աղերի նվազեցումը և քարերի ամրացումները:

«Երկրորդ ամառային դպրոցը տեղի կունենա 2020 թվականի հունիսի 8-ից մինչև հունիսի 18-ը, Երևանում / Հայաստան և նրա շրջակայքում:

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ և ԴԻՄՈՒՄ

Ամառային դպրոցը տեղի կունենա 2020 թվականի հունիսի 8-ից մինչև հունիսի 18-ը, Երևանում / Հայաստան և նրա շրջակայքում:

Ամառային դպրոցին մասնակցելու  համար դիմումներն արդեն կարող են ներկայացվել: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի դեկտեմբերի 15-ը:

Դիմումը պետք է լրացվի առցանց ՝ կցելով  ինքնակենսագրական՝ CV, ուղեկցող նամակ և ուղարկվի հետևյալ անձանց ՝

Դոկտոր Պրոֆեսոր Սիգֆրիդ Սիգեսմունդ / Գյոթինգենի համալսարան, Գերմանիա; Կառուցվածքային երկրաբանություն և գեոդինամիկա, ssieges@gwdg.de /

Պրոֆեսոր Էմմա Հարությունյան (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի  ազգային համալսարան, ՃՇՀԱՀ), eharutyunyan@nuaca.am 

Մասնակիցները կստանան Եվրոպական կրեդիտային միավորներ (ECP)՝, երաշխավորված Գյութինգենի համալսարանի կողմից և մասնակցության համար պաշտոնական վկայական:

 

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարուստ և ուշագրավ մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ապար/քար արտադրող արդյունաբերությունը շատ կարևոր ռեսուրս են հանդիսանում երկրի ապագա տնտեսական զարգացման համար: Հայաստանում կառուցված մշակութային ժառանգությունը պահպանելու և գալիք արհավիրքներին դիմակայելու համար անհրաժեշտ է ընդլայնել գիտելիքների ներկայիս վիճակը, փաստացի քարհանքային ծավալային քարերի վերաբերյալ:

Սա կարևոր խնդիր է ակադեմիական ենթակառուցվածքի ընդլայնման համար՝ հեռահար և հիմնարար կարողությունների զարգացման շրջանակներում: Զարգացնելով շարժական հետազոտական լաբորատորիան անհրաժեշտ սարքավորումներով՝ ընտրված կառույցները կօգտագործվեն նախնական գործնական հետազոտությունների համար: Սա կօգնի զարգացնել նոր գիտական ենթակառուցվածքներ Հայաստանում քարերի պահպանման ուղղությամբ՝ որպես մասնագիտական ոլորտ:

Ամառային դպրոցի ընթացքում անհատ մասնակիցները հետամուտ կլինեն իրենց գիտական աստիճանին: Գերմանացի և հայ ուսանողների փոխանակման ծրագիրը խստորեն աջակցվում է:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (NUACA), Ֆրանս-գերմանական համալսարանի օգտակար հանածոների, երկրաբանության և երկրաֆիզիկայի ֆակուլտետների, ինչպես նաև հարակից մասնագիտության ոլորտների ուսանողները հրավիրվում են դիմելու ծրագրին:

Մեր կրթական ռազմավարության և պրակտիկ ուսուցման շրջանակներում՝ ՃՇՀԱՀ-ում կստեղծվի ամուր հիմք: Հայաստանում այս ուսումնական ծրագրի և ակադեմիական ենթակառուցվածքների զարգացումը հիմք կհանդիսանան ՃՇՀԱՀ- ում քարերի պահպանման ուսումնական ծրագրի համար:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ծրագիրը կղեկավարվի Գերմանիայի Գյոթինգեն համալսարանի և Հայաստանի ՃՇՀԱՀ-ի կողմից:

Ծրագրի մյուս գործընկերներն են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Կասելի (Գերմանիա) և Քյոլնի (Գերմանիա) տեխնիկական համալսարանները:

Ծրագրի բոլոր գործընկերները երախտապարտ են ՀՀ Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությանը:

Ամառային դպրոցի վերաբերող լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել ստորև՝

հղում

 

1,189  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

20.11.19

1,190  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր