ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐԸ

Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնը կազմակերպել էր սեմինար «Մրցութային գործընթացներ և պայմանագրեր» թեմայով։

Սեմինարը վարեց Անահիտ Հարությունյանը, ով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի ասպիրանտ է, 2015թ․-ից մինչ օրս աշխատում է «Ճանապարհային դեպարտամենտ» hիմնադրամում, որպես միջազգային գնումների և պայմանագրերի կառավարման գլխավոր մասնագետ, պայմանագրերի կառավարման համակարգող, ինչպես նաև ճանապարհային անվտանգության ծրագրերի համակարգող։ Աշխատել է միջազգային կազմակերպությունների հետ ջրային և ճանապարհային ոլորտներում, որպես ծրագրերի խորհրդատու:

Սեմինարի ընթացքում Ա․ Հարությունյանը ուսանողներին ներկայացրեց գնումների գործընթացում շինարարական աշխատանքները և խորհրդատվական ծառայություններն ու ապրանքները, մրցույթային գործընթացի տեսակներն ու ձևերը, պետական և միջազգային գնումներն ու ֆինանսավորման պայմանագրերը։

Ուսանողների համար սեմինարը բովանդակալից ու արդյունավետ էր և այն հնարավորություն տվեց համալրել մասնագիտական գիտելիքները:

 157 просмотров всего,  1 просмотров сегодня

21.12.21

 158 просмотров всего,  2 просмотров сегодня