ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Տաղանդ, որը ծնեց երեվանը. Հիշում ենք մեծն թամանյանին

Փետրվարի 20-ին հայ մեծ ճարտարապետ, մայրաքաղաք Երևանի դիմագծի գլխավոր հեղինակ Ալեքսանդր Թամանյանի մահվան 80-րդ տարելիցն էր: Կոմիտասի անվան պանթեոնը մարդաշատ էր. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանը, Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը, ինչպես նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, պրոռեկտորներ, դասախոսներ և ուսանողներ մեծ ճարտարապետի գերեզմանաքարի մոտ էին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու և վաստակավոր հայի անցած ուղին ու ժառանգությունը գնահատելու, վերհիշելու համար:

Թամանյանի բնատուր տաղանդն ու աներևակայելի մտքի թռիչքը նկարագրելու համար ներկաները բառեր չփնտրեցին. նրա մասին պատմող լավագույն խոսքերը այն կառույցներն են, որոնք աշխարհին բացահայտեցին հայկական ճարտարապետության հանճարեղ վեհությունը:  ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանն անթաքույց հիացմունքով ու հպարտությամբ նկատեց, որ դեռևս 1983-84թթ-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական շենքը վերանորոգելիս, բացահայտել է Թամանյանի՝ նաև շինարարական հմտություններին տիրապետելու փաստը, ինչի շնորհիվ նա առ այսօր չգերազանցված է:

Իր մեծությամբ և արարիչ գործունեությամբ համեմատելով Կոմիտասի, Նարեկացու և Մաշտոցի հետ՝ ներկաները նշեցին, որ Թամանյանը Երևանը ստեղծեց եվրոպական քաղաքների մասշտաբայնությամբ՝ դրանով հարատևություն պարգևելով մեր երկրին:

Պանթեոնում հավաքվածները ծաղիկներ դրեցին նաև ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Թորոս Թորոմանյանի շիրմաքարերին, որից հետո այցելեցին Թամանյանի թանգարան-ինստիտուտ:

 2,553 просмотров всего,  2 просмотров сегодня

20.02.16

 2,554 просмотров всего,  3 просмотров сегодня