ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Ամերիկահայ ճարտարապետների, ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անդամ Հ. Մարտիրոսյանի հետ: Ում անմիջական աջակցությամբ` Ռադգերս համալսրարանը հեռավար վերապատրաստման դասընթացներ է անցկացնում տարբեր ոլորտային մասնագետների համար, ինչպես օրինակ, վերջին դասընթացը, որը վերաբերում էր ճանապարհային ծածկույթների կառավարմանը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնակիցների համար դասընթացն անցկացվում է անվճար:
Հ.Մարտիրոսյանի հետ հանդիպմանը ներկա էին ՃՇՀԱՀ Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ.Եդոյանը, Էկոնոմիկայի և իրավունքի կառավարման ամբիոնի վարիչ Տ.Եդոյանը, Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնի ղեկավար Լ.Հարությունյանը և Միջազգային հարցերով խորհրդատու Ա.Մինասյանը: Ներկաները ողջունեցին հյուրին, իրենց խորին շնորհակալությունը հայտնելով անձնուրաց աշխատանքի համար: Այնուհետև Ա.Մինասյանը խոսեց դասընթացների արդյունավետության ինչպես նաև այն մասին, թե որքան բարձր է գնահատվում երկարամյա փոխշահավետ համագործակցությունը: Ա.Մարտիրոսյանն էլ իր հերթին վերահաստատեց, որ այս դասընթացները կլինեն շարունակական և ինքն էլ աջակցությունը կցուցաբերի, որպեսզի դրանք լինեն անվճար: