(010) 303-300

ՎԱՐԴԳԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՅՈՒՏԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ

Հոկտեմբերին Լիբանանում տեղի ունեցավ միջազգային գյուտարարների մրցանակաբաշխություն, որը կազմակերպվել էր IFIA-ի և Լիբանանի գյուտարարների ասոցացիայի հետ համատեղ,

Մրցանակաբաշխությանը մասնակցում էր շուրջ 22 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Միջոցառման բացման արարողությանը ներկա էր Լիբանանի կրթության նախարար Աբբաս Հալաբին:

Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էին ՃՇՀԱՀ Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր շինարար Վարդգես Գրիգորյանը և դասախոս Աշոտ Մխիթարյանը: Լիբանանում պրոֆեսոր Գրիգորյանը ներկայացրել է իր գյուտը, որը վերաբերվում է շինարարության ոլորտին, մասնավորապես արևային էներգիայի օգտագործմամբ խցերում բետոնի պատրաստման և չորացման եղանակին: Պարոն Գրիգորյանի գյուտը արժանացել է ոսկե մեդալի: Նրան շնորհավորել և մրցանակը հանձնել է Լիբաբանի արդյունաբերության նախարար Ջորջ Բուշիկյանը:

Պարոն Գրիգորյանը իր հերթին իր շնորհակալական խոսքն է ուղղել բոլոր կազմակերպիչներին, ամեն ինչը այդքան լավ և պրոֆեսիոնալ կազմակերպելու համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել գյուտը գնահատելու և ոսկե մեդալի արժանացնելու համար:

10.11.23