ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՎԱՐԴԳԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՇԻՆԱՐԱՐ

2021 թ. հուլիսի 5-ին ՀՀ նախագահը, հիմք ընդունելով Սահմանադրության  136-րդ հոդվածը և «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը, որոշում է ընդունել շինարարության ոլորտում ունեցած նշանակալի վաստակի համար ՃՇՀԱՀ շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդգես Իգիթի Գրիգորյանին շնորհել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչում:

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահի նստավայրում հանրապետության նախագահը պրոֆեսոր Գրիգորյանին անձամբ հանձնեց պատվավոր կոչման շնորհագիրը և կրծքանշանը:

 Ի նշան երախտագիտության՝ իր և ՃՇՀԱՀ բոլոր շրջանավարտների անունից պրոֆեսոր Գրիգորյանը ճարտարապետաշինարարական մայր  կրթօջախին նվիրեց իր չափածո խոսքը՝ համալսարանի 100-ամյա հոբելյանի առթիվ գրված իր «Ձոն երախտագիտության» ստեղծագործությունը:

 

 

ՁՈՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ

Ճարտարապետության և շինարարության

Հայաստանի ազգային համալսարանի

 100- ամյա հոբելյանի առթիվ

 

« Գործն է անմահ, լավ իմացեք,

որ խոսվում է դարեդար…. »

                                Հ. Թումանյան

 

Դու՝ իմ սուրբ օջախ, նաև ազգային,                

Առաքելությամբ՝ քո աստվածային,

 Մենաշնորհով համամարդկային,

Արդեն շուրջ մեկ դար կրթում ես հային՝

Վեհ համոզմունքի դրոշդ առած,

Ջինջ ապագային հայացքդ հառած՝

Շատ ինքնավստահ քայլում ես առաջ….

                                 

Կրթել, կոփել ես բազմաթիվ սաներ,

Ճարտարապետներ, ճարտարագետներ,

Ու հանրաճանաչ շատ մասնագետներ,

Մեծ պատգամ ունես՝ ամեն ինչ անել…

Ստանձնած «խաչը» մինչև վերջ տանել.

 

Դառնալ դարբնոց համահայկական,

 Որ շատ սերունդներ ուսանելու գան,

Դառնալ վառ փարոս, նաև լույս կանթեղ,

Անխոնջ արարել, լինել ամեն տեղ……

 

Փայլուն սաներիդ ազնիվ ջանքերով,

Ու հեղինակած կանգուն վանքերով

Կյանքի են կոչվել շատ նախագծեր,

Շենքեր, կամուրջներ, ճամփաներ գցվել….

 

Տաճարն ուսանած շատ նվիրյալներ,

Ազգի  պատմության էջեր են գրել,

Սերունդներ տվել, ո՞ր մեկը թվել…

 

Մեր խոնհարհումով ու երախտիքով,

Գիտական մտքի նոր հավատամքով

 Միշտ հաստատակամ ու լիահույս ենք՝

Բազում օջախներ կառուցենք, հյուսենք….

 

Նվիրվենք գործին, իրար սատարենք

Եվ միշտ մաքառենք որ հարակայենք,

 

Շրջենք անիվը պատմության, բախտի,

Պապական հողը փոխենք դրախտի,

Երբ հայն իր հողում մնա, չգաղթի,

Ոչ մի թշնամի նրան չի հաղթի:         

 

        Համալսարանի բոլոր տարիների

շրջանավարտների անունից

 Վ.Ի. Գրիգորյան

 

 463 просмотров всего,  5 просмотров сегодня

23.09.21

 464 просмотров всего,  6 просмотров сегодня