Այսօր պաշտոնապես շահագործման հանձնվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Շրջակա միջավայրի ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնահարցերի ուսումնագիտական լաբորատորիա»-յի ատոմաբսոբցիոն սպեկտոմետր սարքը:
Գերմանական «Agilent technologies» կազմակերպության արտադրության գերժամանակակից սարքը թվով երրորդն է Հայաստանում և որոշում է ջրային լուծույթներում ծանր մետաղների հետքային քանակները:
Մեր համալսարանը սարքը ձեռք էր բերել դեռևս ամիսներ առաջ, իսկ այսօր արդեն նույն գերմանական կազմակերպության ներկայացուցիչն այն փորձարկելուց և օգտագործման եղանակին ծանոթացնելուց հետո, հանձնեց նաև սարքի հավաստագիրը: