ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ռոնալդ Ալթունը՝ ՃՇՀԱՀ-Ի պատվավոր դոկտոր

Հայտնի ամերիկահայ ճարտարապետ, «Ալթուն և գործընկերներ» ընկերության տնօրեն Ռոնալդ Ալթունն այս օրերին գտնվում է մեր համալսարանում: Պատճառը մեր համալսարանում դասախոսություններով հանդես գալն է և հայանպաստ գործունեության համար պարգևատրումը:

Այսօր ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի, ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանի, պրոռեկտորների, դասախոսների և ուսանողների ներկայությամբ՝ ՃՇՀԱՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ Ռոնալդ Ալթունին շնորհվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում՝ ճարտարապետության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և համալսարանի հետ արդյունավետ համագործակցության համար:

Ծնվելով և հասակ առնելով Միացյալ Նահանգներում՝ պարոն Ալթունը հոգու կանչով է զգացել հայի իր արմատները, իսկ 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո վճռել՝ պետք է ճարտարապետների խմբով գա Հայաստան և փորձի վերականգնել աղետից գետնին հավասարված Սպիտակը:

Այսպես սկսվում է Ռոնալդ Ալթունի Հայրենիքի նկատմամբ սերն ու Հայաստանում հաճախակի գործունեություն ծավալելու ժամանակաշրջանը: Նրա մտքի արգասիք է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի նորարարական շենքը:

Ռոնալդ Ալթունը մեր համալսարանում դասախոսություններ կկարդա հոկտեմբերի 12-ին և 14-ին՝ 2-ական ժամով:

 1,712 просмотров всего,  5 просмотров сегодня

11.10.16

 1,713 просмотров всего,  6 просмотров сегодня