(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԿՈՉՄԱՆԸ

Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Ասատրյանը Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում ունեցած վաստակի համար ՀՀ նախագահի կողմից արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի կոչմանը:

Պարոն Ասատրյանը Իսպանիայում անցկացվող «Դալիի բեղերը» առցանց միջազգային մրցույթում ներկայացել է երկու աշխատանք և երկու աշխատանքների համար էլ արժանացել առաջին կարգի միջազգային դիպլոմի: Մրցութին ներկայացված է եղել «Խաչված խաղաղություն» և «Ծլարձակում» խորագրով աշխատանքները։ Մրցույթում եղել են տարբեր անվանակարգեր, բազում մասնակիցներ։ Պրոֆեսորի աշխատանքը կցուցադրվի Իսպանիայի առցանց հարթակներում։ Սա պրոֆեսորի առաջին հաղթանակը չէ միջազգային մրցույթում. անթիվ են Հայկ Ասատրյանի նվաճումներն ու ձեռքբերումները, մեծ է նրա վաստակը ճարտարապետության ոլորտում։ Անվանի պրոֆեսորը 1966 թվականից գործունեություն է ծավալում որպես ճարտարապետ։ 1972-1975 թթ. եղել է Ջերմուկ քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Հայաստանի ճարտարապետների պալատի, ինչպես նաև Դիզայներական միության անդամ է։ Պրոֆեսորը այս տարի դարձել է նաև Նկարիչների միության անդամ

29.12.22