Այսօր լրանում է մեր շատ սիրելի պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանի ծննդյան 70 ամյակը: Համալսարանի ողջ անձնակազմի և ուսանողների անունից շնորհավորում ենք այս կարևոր օրվա կապակցությամբ: Ձեր վաստակը Կրթության և գիտության ոլորտում անգնահատելի է, Ձեր նվիրվածությունը աշխատանքին ու անհատական վերաբերմունքը յուրաքանչյուր ուսանողին անհերքելի են դարձնում Ձեր՝ լավագույն մասնագետ լինելը:
Կրկին շնորհավորելով Ձեր հոբելյանը՝ մաղթում ենք Ձեզ առողջություն, մասնագիտական հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ: