ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԷԼՄԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՃՇՀԱՀ-ի քաղաքային տնտեսության և Էկոլոգիայի ֆակուլտետի զբոսաշրջության մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներին բաց դասի ընթացքում ներկայացվեց ԷԼՄԱ նախագիծը։

Նախագծի ղեկավարները՝ տ.գ.թ. Շահեն Շահինյանն ու Էվլին Օրդուխանյանը, ուսանողներին ներկայացրեցին նախագիծը։ Նրանք, մասնավորապես, պատմեցին ԷԼՄԱ-ի կապը զբոսաշրջության ոլորտի հետ։ ԷԼՄԱ-ի թիմը ներկայացրեց նաև նախորդ տարիներում ուսանողական ավարտական աշխատանքների մի քանի քարտեզներ, որոնք ունեին թեմատիկ ուղղվածություն։

Ուսանողներին հետաքրքեց այն բոլոր հնարավորությունները, որոնք ԷԼՄԱ-ն տրամադրում է այս ոլորտի մասնագետներին։ Նրանց շարքերում կային նաև ուսանողներ, ովքեր ցանկություն հայտնեցին համագործակցել ԷԼՄԱ-ի թիմի հետ։

Նշենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կողմից կազմակերպված «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին Էվլին Օրդուխանյանը և Շահեն Շահինյանը ներկայացրել էին ԷԼՄԱ(ELMA) նախագիծը՝ Առաջին հայկական էլեկտրոնային քարտեզն աշխարհում:

Նախագիծը հաղթող էր ճանաչվել «Գիտություններ՝ երկրի մասին» անվանակարգում, ինչպես նաև արժանացել ISTC-ի կողմից սահմանված հատուկ մրցանակին:

 1,647 просмотров всего,  5 просмотров сегодня

25.03.19

 1,648 просмотров всего,  6 просмотров сегодня