(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄՏՆՈՒՄ Է ԱՄՓՈՓՄԱՆ ՓՈՒԼ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ավարտվեցին 2026–2027 ուսումնական տարվա ընդունելության ներբուհական քննությունները։

Ճարտարապետության ֆակուլտետի դիմորդները հանձնել են վերջին ներբուհական քննությունը՝ «Գծանկար» առարկայից։ Քննությանը մասնակցել է 442 դիմորդ, որոնք մրցել են ֆակուլտետի կրթական ծրագրերում ուսումնառելու հնարավորության համար։

Ներբուհական քննություններն անցկացվել են կազմակերպված և վերահսկվող միջավայրում՝ պահպանելով սահմանված ընթացակարգերը և ապահովելով գնահատման գործընթացի օբյեկտիվությունն ու թափանցիկությունը։

Քննությունների արդյունքների ամփոփումից հետո հուլիսի 18-ին համալսարանի պաշտոնական կայքէջում և սոցիալական պաշտոնական հարթակներում կհրապարակվի համալսարան ընդունված ուսանողների ցանկը։

09.07.26