ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Մայիսի 13-ին ՃՇՀԱՀ Ուսանողական խորհուրդն այցելել է «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոն։ Այցի նպատակն էր՝ Գյումրի քաղաքում բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներին ներգրավել հասարակություն և նպաստել, որ նրանք էլ դառնան հասարակության լիարժեք անդամ։
Ուսանողական խորհուրդը համալսարանի անունից «Էմիլի Արեգակ» կենտրոնին նվիրեց հեծանիվներ, գրենական պիտույքներ։ Ուսանողական խորհրդի կողմից հրավիրված ծաղրածուի և հեքիաթի հերոսի օգնությամբ երեխաների օրը դարձավ ավելի գեղեցիկ և ուրախ։
Նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ և ըստ նախնական համաձայնության՝ «Էմիլի Արեգակ» կենտրոնն արդեն ձեռք է բերել կամավորներ։