(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ոստիկանության գնդապետն ուսանողներին ծանոթացրեց ճանապարհային ոստիկանության աշխատանքին

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց մասնագիտական դասընթաց, որը վարում էր ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության՝ Տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը:

Համալսարանը, համագործակցելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության հետ, ՃՇՀԱՀ-ի Կարիերայի կենտրոնի և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպել էր հանդիպում՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնել ճանապարհային երթևեկությանը, իրավական ակտերին և, առհասարակ, ճանապարհային ոստիկանության ծառայությանը վերաբերող թեմաներին: հանդիպմանը ներկա էին նաև ՃՇՀԱՀ քաղաքայինտնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան՝ Վալերիկ Հարությունյանը և շինարարական մեքենանեի և երթևեկության կազմակերպման ամբիոնի վարիչ Սլավիկ Բուռնուսուզյանը:

Թեման մեկտեղել էր բազմաթիվ ուսանողների, հատկապես վարորդներին, ովքեր, դասընթացի ավարտին բուռն քննարկում ծավալեցին և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին գնդապետ Դանիելյանին:

29.03.17

 1,201 просмотров всего,  1 просмотров сегодня