ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՍԿԵ ՄԵԴԱԼ՝ ԴԵՍՊԱՆ ԷՐԻԿԱՍ ՊԵՏՐԻԿԱՍԻՆ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհուրդը պարգևատրեց ՀՀ-ում Լիտվայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Հայաստանում իր աշխատանքային գործունեությունն ավարտող դեսպանին շնորհվեց ՃՇՀԱՀ-ի ոսկե մեդալ՝ մեր երկրի պատմաճարտարապետական ժառանգության արժևորման և համալսարանի միջազգային կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Մեդալի հանձնման արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Գիտական քարտուղար Լևոն Լևոնյանը, պրոռեկտորներ Մարինա Ղազարյանը, Յուրի Սաֆարյանը, Արկադի Բարխուդարյանը, Վարդգես Եդոյանը:

Շնորհավորել դեսպան Պետրիկասին մեդալի ստանձնման առթիվ՝ ռեկտոր Գալստյանը բարձր գնահատեց ինչպես հայ-լիտվական, այնպես էլ մեր համալսարանի և դեսպանի միջև բարեկամական հարաբերությունները:

Դեսպան էրիկաս Պետրիկասն իր երախտագիտությունը հայտնեց պարգևի համար՝ նշելով, որ մեծ պատիվ է արժանանալ ոսկե մեդալի ուրիշ երկրում: Դեսպանը, սակայն, առավել թանկ գնահատեց Արարատի նկարը, որը նվիրեց ռեկտոր Գալստյանը. ՙԱյս Արարատը միշտ իմ տեսադաշտում կլինի՚,- եզրափակեց դեսպան Էրիկաս Պետրիկասը:

 

 

17.04.18

 768 просмотров всего,  1 просмотров сегодня