ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ողջույն՝ ապագա ճարտարապետներին

Արդեն ավանդաբար՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ջերմորեն ողջունում է իր առաջին կուրսեցիներին:

Այսօր հերթն ապագա ճարտարապետներինն էր: Ճարտարապետության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուղղեցին ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Բարխուդարյանը, Ճարտարապետության ֆակուլտետի փոխդեկան Արմեն Շատվորյանը, ամբիոնի վարիչներ Կարեն Ռաշիդյանը, Զառա Մամյանը, Էմմա Հարությունյանը և Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը:

«Ճարտարապետություն մասնագիտությունը պատահաբար չեն ընտրում: Այն մեծ սեր ու նվիրում է արվեստի այս ճյուղի նկատմամբ», – նկատեց ռեկտոր Գալստյանը: Շնորհավորելով ուսանողներին՝ նա նկատեց, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը միակն բուհը և ճարտարապետների տունն է, որտեղ ստեղծված է յուրահատուկ միջավայր՝ ստեղծագործելու համար:

Ուսանողական տարիների անկրկնելիության մասին հիշեցրեց Արկադի Բարխուդարյանը: Նա ուսանողներին հորդորեց հենց այս պահից սկսել գիտելիքների հավաքը, քանի որ միայն ուսանողական տարիներին կուտակած գիտելիքները կարող են հետագայում ևս ինքնակրթվելու, ժամանակին զուգահեռ քայլելու հնարավորություն ընձեռել:

«Ճարտարապետությունը կենսակերպ է և վերջ». այսպես բնութագրեց արվեստի ամենագեղեցիկ ու ինքնատիպ ճյուղը Կարեն Ռաշիդյանը: Նա առաջին կուրսեցիներին ողջունեց և, շեշտելով մասնագիտության յուրահատկությունը, նշեց, որ ճարտարապետը ստեղծում է մարդու համար ամենակարևորը՝ միջավայրը:

«Իսկ այստեղ դուք ունեք այն միջավայրը, որտեղ շարունակ ստեղծագործելու, աշխատելու ցանկություն կունենաք»,-ասաց Կ. Ռաշիդյանը:

Ուսխորհրդի նախագահի և, պարզապես, ընկերոջ խնդրանք-պահանջով, Հ. Հովեյանը առաջին կուրսի ուսանողներին հորդորեց սովորել, վերցնել առավելագույնը, վերաբերվել համալսարանին, ինչպես սեփական տանը և հետագայում ունենալ ներդրում հարազատ կրթօջախում: Սրանք են, ըստ նրա, լավագույն ուսանող, մասնագետ ու պիտանի քաղաքացի լինելու կարևոր նախապայմանները:

 2,287 просмотров всего,  2 просмотров сегодня

27.09.16

 2,288 просмотров всего,  3 просмотров сегодня