ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 28

1918թի մայիսի 28-ը սկիզբը դարձավ այն հերոսական ուղու, որով պիտի սլանար ու մայիսյան նոր հերոսամարտերով իր ազատ ու անկախ կենսագրությունը կնքեր հայ ժողովուրդը։ 

Երբ Ղարաքիլիսայի, ԲաշԱպարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել, և ապա ջախջախիչ հարվածներ հասցնելով հետ մղել թուրքական կանոնավոր բանակին՝ փրկելով Հայաստանը լիակատար բնաջնջումից, Թիֆլիսում՝ մայիսի 28-ին, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը։ Թեև իր երկամյա, կարճ գոյությանըԱռաջին հանրապետությունը ծնեց պետական մտածողություն, դարձավ հայապահպանության և ազգի շարունակականության կենսական գործոնը։ Իսկ Սարդարապատի՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած թևավոր ցուլերի և վեհաշունչ ու հաղթական զանգերի ներքո մայիս 28-յան շքերթներն առավել խրոխտ ու հերոսական են դառնում, պատմությունն՝ առավել բոցաշունչ ու զիլ։

Շնորհավո՛ր բոլորիս ամենակարևոր ու նշանակալի տոներից մեկը՝ Հանրապետության օրը։

 

 1,979 просмотров всего,  7 просмотров сегодня

28.05.20

 1,980 просмотров всего,  8 просмотров сегодня