ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆԻ ՕՐԸ

Երկաթուղայինի օրվա նախաշեմին  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն այցելեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությունը ռեկտոր Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ։

Այցելության ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին փոխանցվեց Երկաթուղայինի օրվան նվիրված շնորհավորական ուղերձը։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Ե․ Վարդանյանը շնորհավորելով երկաթուղու աշխատողներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, նշել է, որ Հայաստանի երկաթուղին այժմ ակտիվ զարգացման փուլում է գնտվում՝ աճում են փոխադրումների ծավալները, բարձրանում է հարմարավետութան և ծառայությունների որակի մակարդակը, և  ՃՇՀԱՀ-ը պատրաստ է համատեղ կնքված հուշագրի շրջանակներում աջակցելու որակյալ կադրերի պատրաստմանը և գիտահետազոտական և փորձարարական նախագծերի իրականացմանը։

Հանդիպմանը ներկա էին նաև ՃՇՀԱՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործերի կառավարման ծառայության պետ Կարեն Անտոնյանը։ Քննարկվել են Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների պատրաստման, վերապատրաստման և համատեղ հետազոտական նախագծերի իրականացմանը վերաբերվող հարցեր։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կնքված հուշագրի համաձայն՝ համալսարանի շինարարության ֆակուլտետի բակալավրիատում վերաբացվել է «Երկաթգծի շինարարություն, գիծ և գծային տնտեսություն» մասնագիտությամբ կրթական ծրագիրը, որի շրջանականերում կիրականացվեն կադրերի պատրաստում և վերապատրաստում, գիտահետազոտական, փորձարարական նախագծերի իրականացում, ուսանողական ավարտական, որակավորման աշխատանքների համատեղ ղեկավարում այս ոլորտում:

 847 просмотров всего,  3 просмотров сегодня

30.07.21

 848 просмотров всего,  4 просмотров сегодня