ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ

Ճարտարապետության և շինարարության

Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր

Պարոն Գագիկ Գալստյանին

 

Պարո՛ն Ռեկտոր,

Ամենայն անկեղծությամբ խորին շնորհակալությունս եմ հայտնում Ձեր համալսարանի կողմից պատրաստակամության դրսևորման և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն ուսանողների փառատոնի, աշխատակազմի հանդիպման կազմակերպման գործում համագործակցության համար: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ սա ուսանողական 7-րդ փառատոնն էր՝ «Տարբեր միասին» խորագրով:

Այս փառատոնի հաջողությունը Ձեր համալսարանի և Ձեր աշխատակիցների ակտիվ ներգրավվածության և աջակցության շնորհիվ էր: Ձեր համալսարանի շնորհիվ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային աշխատաժողովն անցկացվեց լավագույն պայմաններում:

Մասնավորապես զգացված եմ Ձեր աշխատակիցների պատրաստակամության և ներդրած ջանքերի, մեզ անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու, ինչպես նաև ակտիվ մասնակցության համար:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ուսանողական փառատոնի և աշխատաժողովի հաջողությանը նպաստելու համար՝ խնդրում եմ ընդունել, պարոն Ռեկտոր, առանձնահատուկ ողջույններս:

 

Հարգանքով՝

Մուհամեդ Կետատա

Տարածաշրջանային տնօրեն

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն

Բուխարեստ, 18 հուլիսի 2018թ.

 7,340 просмотров всего,  3 просмотров сегодня

19.07.18

 7,341 просмотров всего,  4 просмотров сегодня