(010) 303-300

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՂՄԻՑ

Ստանդարտների համաշխարհային օրվա առթիվ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ ակտիվ, բարեխիղճ և տևական համագործակցության համար։  

Շնորհակալագիրը հանձնվել է ՃՇՀԱՀ-ի Փորձաքննությունների և հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տեխնիկակական գիտությունների թեկնածու Հովսեփ Հովեյանին:

Համալսարանը նույնպես իր շնորհակալությունն է հայտնում Ստանդարտների ազգային ինստիտուտին՝ մեր աշխատանքը գնահատելու և ուշադրության արժանացնելու համար:

16.10.19