ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Մայիսի 25-ին տեղի ունեցավ Շինարարության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստը, որին մասնակցում էին համալսարանի ղեկավարությունը՝ ի դեմս ՃՇՀԱՀ ռեկտոր  Եղիազար Վարդանյանի: Նախ պարոն Վարդանյանը շնորհակալություն հայտնեց արդեն նախկին դեկան Դավիթ Գրիգորյանին պաշտոնավարման ժամանակահատվածում արդյունավետ և բեղուն աշխատանքի համար և վստահեցրեց, որ պարոն Գրիգորյանի գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները շարունակելու են ծառայել ի շահ համալսարանի, ապա ներկայացրեց ֆակուլտետի նորանշանակ դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների թեկնածու Արամ Սահակյանին:

 Պարոն Սահակյանը ծնվել է 1979 թվականին: 1985-1995 թթ. ստացել է միջնակարգ կրթություն: 1995-2000 թթ. սովորել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի «Ջրամատակարարում և ջրահեռացում» մասնագիտությամբ: 2004-2006  թթ. «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ում աշխատել է նախ որպես մեխանիկական մաքրման արտադրամասում պոմպակայանի մեքենավար, այնուհետև՝ հեռանկարային զարգացման և ծրագրերի իրականացման ինժեներ, ապա՝ հաշվառման բաժնի մասնագետ:

2007 թ. նշանակվել է «Երևան ջուր» ՓԲԸ «Քանաքեռ-Զեյթուն» մասնաճյուղի տնօրենի տեղակալ շահագործման և զարգացման գծով, 2007-2008 թթ.՝  «Արաբկիր-Զեյթուն» մասնաճյուղի շահագործման գծով փոխտնօրեն,  2008 թ.՝ «Արևմուտք» շահագործման տնօրինության տեղակալ, իսկ 2009-2016 թթ.՝ «Արևմուտք» շահագործման տնօրինության տնօրեն:

2009 թվականից դասախոսում է ՃՇՀԱՀ-ում: 2014-2016 թթ. եղել է ՃՇՀԱՀ հայցորդ: 2016 թ. ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2017-2019 թթ. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում նշանակվել է «Արևմուտք» տարածաշրջանի տնօրեն:  2019 թվականից «Սիթիմաստեր», «Բիլդմաստեր» ՍՊԸ-ների համահիմնադիրն է, 2019-2021 թթ. եղել է «Սիթիմաստեր» ՍՊԸ տնօրեն:

Շնորհավորելով Ա. Սահակյանին՝ ռեկտորը կարևորեց ՃՇՀԱՀ շինարարության ֆակուլտետի դերը՝ այն դիտարկելով մի շարք մասնագիտությունների զարգացման առանցքում, ինչպես նաև հույս հայտնելով, որ համագործակցային աշխատանքի միջոցով հնարավոր կլինի նպաստել ֆակուլտետի հետագա զարգացմանը:

Արամ Սահակյանը շնորհակալություն հայտնեց ներկայացման, շնորհավորանքների համար՝ ընդգծելով, որ իր ողջ ջանքերը կներդնի ֆակուլտետի զարգացման, ինչպես նաև բազմաթիվ ծրագրերում ուսանողներին ընդգրկելու համար:

 621 просмотров всего,  1 просмотров сегодня

27.05.21

 622 просмотров всего,  2 просмотров сегодня