ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Նորություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանի ուղերձը շինարարարի օրվա առթիվ։
Հարգելի շինարարներ այսօր մեր մասնագիտական տոնն է՝ քարի միջոցով պատմությունը կերտողի օրը։ Մեծ և անգնահատելի է շինարարի ավանդը մեր երկրի զարգացման և շենացման գործում։
Շինարարի մտքի թռիչքի, ստեղծագործ ձեռքերի և անձնվեր աշխատանքի լուռ վկաներն են դարերից մեզ հասած կոթողները, եկեղեցիները, կամուրջները, ճանապարհները և բազմաթիվ բարդ ենթակառուցվածքները, որոնք զարմացնում և հիացնում են ոչ միայն մեզ այլ բազում օտարերկրացիներին։ Շինարարի ու ճարտարապետի համատեղ ստեղծագործ արդյունքները այսօր էլ դարձել են Հայաստանի այցեքարտը։
Կյանքը զարգանում և առաջ է գնում նաև շինարարության միջոցով։ Եվ այժմ էլ մեր ուսանողները և շրջանավարտները իրենց աշխատանքով բարձր են պահում շինարարի դարավոր և անբասիր պատիվը։
Հարգելի գործընկերներ Դուք ամեն օր կերտում եք մեր վաղվա օրը, ապացուցելով հայ ժողովրդի հաղթելու, արարելու դարերի խորքից եկող հրամայականը։
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթելով Ձեզ երջանկություն, ընտանեկան բարորություն, ցանկանում եմ ստեղծագործական նոր լիցքերով շենացնենք մեր Հայրենիքը։

 1,395 просмотров всего,  3 просмотров сегодня

07.08.20

 1,396 просмотров всего,  4 просмотров сегодня