Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՅՑ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+»-ի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում» («ՀԵՐԻՏԱԳ») (“HERITAG”, №561555-EPP-1-2015-1-ES-EPPKA2-CBHE-JP) ծրագրի շրջանակներում մշտադիտարկում իրականացնելու նպատակով փետրվարի 12-ին ՃՇՀԱՀ էին այցելել արտաքին փորձագետ-գնահատողներ Անկա Լիսեցը (Սլովենիա), Հայնզ Սալերը (Գերմանիա)և Մարտա Մելեդուն (Իտալիա), ինչպես նաև ծրագրի համակարգող Վալենսիայի պոլիտեխնիկական (Իսպանիա), կոնսորցիումի անդամ Տեխնոլոգիայի Թագավորական ինստիտուտի (Շվեդիա), Սալոնիկի Արիստոտելի անվան (Հունաստան) և Բոլոնիայի համալսարանների (Իտալիա) ներկայացուցիչները:

Հյուրերին, ում ուղեկցում էր Հայաստանում «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի համակարգող, ՃՇՀԱՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, ընդունեց ՃՇՀԱՀ ռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյանը: Ողջունելով ներկաներին՝ ՃՇՀԱՀ ռեկտորը նշեց, որ մեր համալսարանը շատ բարձր է գնահատում միջազգային գործընկերությունը, որը գնալով խորանում և առավել շոշափելի արդյունքներ է արձանագրում։ Նմանատիպ գործընկերության արդյունք է նաև «ՀԵՐԻՏԱԳ» ծրագիրը, որի շրջանակներում ոչ միայն գույք է ձեռք բերվել և մեր համալսարանի դասախոսներն են վերապատրաստվել, այլ նաև ստեղծվել և արդեն գործում է կրկնակի որակավորմամբ «Նախագծի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագիրը՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի, ՃՇՀԱՀ-ի և ՀՊՏՀ-ի մասնակցությամբ։  

Պարոն Գալստյանը կարևորեց նաև արտաքին գնահատողների աշխատանքը՝ նշելով, որ անկախ փորձագիտական խմբի կարծիքը և խորհրդատվութունները շատ կարևոր են «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի  իրականացման ընթացքում ի հայտ եկած բացթողումները շտկելու և ծրագրի գործողություններն էլ ավելի արդյունավետ իրականացնելու համար։ 

Այնուհետև ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ռեկտորի առաջին տեղակալ Եղիազար Վարդանյանը, Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ Սուրեն Թովմասյանը, «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի հայաստանյան համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը  և եվրոպացի գործընկերները այցելեցին «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի շրջանակներում ստեղծված և համապատասխան գույքով հագեցած Երկրատեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության նորաբաց կենտրոն։ Կարևորելով կենտրոնի ստեղծումն ու հետագա գործունեությունը՝ Գագիկ Գալստյանը նշեց, որ կենտրոնի գործունեության նպատակն է երկրատեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ զբոսաշրջության և տնտեսության այլ ոլորտներում առկա խնդիրների ուսումնասիրությունը, հետազոտությունը և համապատասխան լուծումների առաջադրումը, որին մասնակից են լինելու ինչպես արտաքին շահակիցները, այնպես էլ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները։ Կենտրոնի աշխատանքը հատկապես օգտակար կլինի մեր ուսանողների համար, ովքեր կկարողանան զարգացնել իրենց գործնական հմտություններն ու հետազոտական կարողությունները։

Այնուհետև մշտադիտարկման այցի շրջանակներում աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ արտաքին փորձագետ-գնահատողների, ծրագրի հայաստանյան և եվրոպական գործընկերների, ինչպես նաև «Նախագծի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի դասախոսների և ուսանողների միջև։ ՃՇՀԱՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար և «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի հայաստանյան համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի ընթացքը, իրականացված գործողությունները և ձեռք բերված արդյուքները։ Ներկայացվեց նաև «Նախագծի կառավարում» համատեղ կրթական ծրագրի մշակման ընթացքը, վերջնարդյունքները, առարկայական ցանկը, կրթական ծրագրի և դասընթացների կազմակերպման նորովի մոտեցումները։ Հադես եկան նաև ուսանողները, որոնք ներկայացրեցին իրենց կարծիքը և սպասումները։ Այնուհետև յուրաքանչյուր գործընկեր կազմակերպության ներկայացուցիչ ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրենց կազմակերպության իրականացրած գործողությունները, ստացված արդյունքները։ ՀՊՏՀ որակի ապահվման բաժնի պետ Ներսես Գևորգյանը անդրադարձավ նաև «Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի որակի ապահովման մեխանիզմներին:

Հանդիպման ավարտին արտաքին փորձագետ-գնահատողները ներկայացրեցին իրենց դրական տպավորությունները։        

Մշտադիտարկման արդյունքները կամփոփվեն, երբ արտաքին փորձագետներն առաջիկա շաբաթվա ընթացքում առանձին հանդիպում ունենան ՀՊՏՀ-ում և այցելեն «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի կոնսորցիումի անդամ վրացական գործընկերներին

 

 

15.02.18

1,899  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր