Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄԷ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԻՆ 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հերթական անգամ հաղթանակ է գրանցել միջազգային հարթակում: Այս անգամ մեր համալսարանի անունը բարձր է պահել Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի «Ինֆորմատիկա /համակարգչային գիտություն/» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սաթենիկ Մաթևոսյանը:

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը, ԱՄԷ Ազգային տոնին նվիրված միջոցառման շրջանակներում, պարգևատրել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 14 լավագույն ուսանողների, որոնց շարքերում է եղել նաև Սաթենիկը: Դեսպանությունը վերոնշյալ ուսանողներին հնարավորություն է ընձեռել այցելել ԱՄԷ: Ծրագրի շրջանակներում՝ նրանք այցելել են Մասդար քաղաք, որտեղ ուսումնասիրել են Մասդարի Գիտահետազոտական կենտրոնը, շրջագայել քաղաքով, ծանոթացել տեղի նորարարական վերջին լուծումներին՝ առանց վարորդ կառավարվող մեքենային, քամու պաշտպանիչ աշտարակին, արևային էներգիայով կառուցված շենքերին և այլն: Ուսանողների համար այցելություններ են կազմակերպվել դեպի աշխարհի շքեղագույն մզկիթներից մեկը՝ Շեյխ Զայիդի մզկիթը, Խալիֆայի համալսարանը, որտեղ ծանոթացել են Ավիատիեզերական հետազոտությունների նորարարություններին, առողջապահական ոլորտի նորարարական, էմիրաթական ICT ինովացիոն կենտրոններին:

Այցի վերջում հանդիպում է կազմակերպվել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանի հետ:

1,387  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

14.02.20

1,388  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր