ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ

Լավ ճարտարապետը, նախ, լավ նկարիչ է: Այն, որ մեր համալսարանի ճարտարապետ ուսանողները բազմաշնորհ են և մշտապես պատվով են ներկայացնում իրենց կրթօջախը մրցութային տարբեր հարթակներում, նորություն չէ: Նրանց շարքերում շատ են նաև գրեթե պրոֆեսիոնալ մակարդակի նկարիչները: Ճարտարապետության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Լևոն Մինասյանը նրանցից մեկն է, նկարում է վաղուց՝ ոգեշնչվելով Երվանդ Քոչարով, Մատիսով ու Պիկասոյով:

Լևոնը գտնում է, որ ճարտարապետությունն ու նկարչությունը քայլում են կողք կողքի, երկուսն էլ սիրում է հավասարաչափ և որոշել է հետագայում աշխատել քաղաքաշինության ոլորտում՝ այդպիսով իր ներդրումը նույնպես ունենալով քաղաքը գեղեցկացնելու գործում:

 

22.11.17

 2,852 просмотров всего,  1 просмотров сегодня