Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Մեր համալսարանում էր դեսպան Վոլինկինը

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Դիվանագետը մեր համալսարանում էր՝ ռեկտոր Գագիկ Գալստյանին ՃՇՀԱՀ-ի 95 ամյա հոբելյանի առթիվ անձամբ շնորհավորելու համար:

Ջերմ, բարեկամական ու կառուցողական հանդիպումից հետո դեսպան Վոլինկինի համար կազմակերպվեց շրջայց: Ի. Վոլինկինը ծանոթացավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շենքային պայմաններին, նորաբաց լաբորատորիաներին, ուսումնական գործընթացին և անկեղծորեն իր հիացմունքն արտահայտեց:

771  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

14.11.16

772  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր