Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓՎԵՑ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՄԲ

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը, համագործակցելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կարիերայի կենտրոնի հետ, հայտարարել էր դիզայներական մրցույթ:

Մայիսի 15-ին՝ ժյուրիի քվեարկությամբ մրցույթին մասնակցած ուսանողական աշխատանքներից ընտրված լավագույն երեքը արժանացան դրամական պարգևների: 1-ին տեղ՝ 2000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 1000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 500 դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցած և առաջին փուլը հաղթահարած ու ամբողջական նախագիծ ներկայացրած Ճարտարապետության և Դիզայնի ֆակուլտետների երեք լավագույնները ճանաչվեցին հաղթողներ՝

I տեղ` Մարիետա Գևորգյան (ամբողջական նախագիծ՝ գրասենյակային տարածք, խոհանոց, բազմաֆունկցիոնալ սենյակ)
II տեղ` Վլադիմիր Սահակյան (ամբողջական նախագիծ՝ գրասենյակային տարածք, խոհանոց, բազմաֆունկցիոնալ սենյակ)
III տեղ` Սերգեյ Սարգսյան (բազմաֆունկցիոնալ սենյակ)

Աշխատանքները ժյուրիի կողմից գնահատվել էին՝ ըստ ստեղծագործական մոտեցման, հանձնած նյութերի որակի և ճշգրտության: Մրցանակները հանձնեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա Ընկերության» գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկը։ Ներկա էին նաև մեր համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա Ընկերության» ժյուրիի կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներն ու ղեկավարները։ Նվերներ ստացան նաև մյուս մասնակիցները, ում նախագծերը չէին հավաքել բավարար միավորներ հաղթող հորիզոնականներում հայտնվելու համար։

Կարիերայի կենտրոնի և ընկերության համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:

1,683  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

17.05.18

1,684  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր