ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԻՐ ՆՈՐԱԿՈՉԻԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Մեր համալսարանը ջերմությամբ և հատուկ ուշադրությամբ է յուրաքանչյուր նոր ուսումնական տարի դիմավորում նորեկներին: Այս տարի նույնպես՝ Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր առաջին կուրսեցիների իրազեկման միջոցառում։

Ուսանողական խորհրդի ղեկավարությունը՝ ի դեմս փոխնախագահ Արմեն Հարությունյանի, համալսարանի բակում ողջունեց և շնորհավորեց առաջին կուրսի ուսանողներին՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրանց կանաչ ճանապարհ և ձեռքբերոմներով լի ուսումնական տարի:  

Այնուհետև Ուսանողական խորհրդի ներկայացուցիչներն առաջին կուրսի ուսանողների հետ շրջայց կատարեցին համալսարանում, ծանոթացան համալսարանի կառուցվածքին, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև ուսանողներին ծանոթացրեցին իրենց իրավունքներին և պարտականություններին։ 

 2,227 просмотров всего,  1 просмотров сегодня

03.09.18

 2,228 просмотров всего,  2 просмотров сегодня