ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՙԿՈՄՊՈԶԻՏ՚ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՆՈՐՈՒՅԹԻ ՀԵՏ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր ռուսական ՙԿոմպոզիտ՚ ընկերության պատվիրակությունը:

Կարևորելով շինարարության ոլորտում բարձր տեխնոլոգիական եղանակով ստացված նյութերի կիրառումը՝  մեր համալսարանը և ՙՀորիզոն- 95՚ ընկերությունը նախաձեռնեցին հանդիպում ռուսական ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացրեցին ածխածնաթելքային ամրանային նյութերի առանձնահատկությունը, անհրաժեշտությունն ու կիրառման եղանակները:

Ռուսական պատվիրակությանն ընդունեցին ռեկտոր Գագիկ Գալստյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, տարբեր շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ և ուսանողներ:

Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Գալստյանը նշեց , որ նմանատիպ նյութերը մեծ պահանջարկ ունեն արտասահմանյան շուկայում, հետևաբար ոգևորիչ է այն փաստը, որ դրանք տարածում կգտնեն նաև հայկական շուկայում:

ՙԿոմպոզիտ՚ ընկերության առաջատար մասնագետներ՝ Վիկտոր Ֆատկուլլինը, Իլյա Արիանովը և Վասիլի Ռյազանցևը հանդես եկան ՙԿոնստրուկցիաների ուժեղացման  կոմպոզիտ նյութի ածխածնա­թելքային ամրանային նյութերին հիմնական հատկանիշները, տեսակները, շենքի ձգված ու սեղմված տարրերի ուժեղացման սկզբունքները՚, ՙՍեյսմիկ ազդեցության տակ կոնստրուկցիաների ուժեղացման նախագծման սկզբունքները՚ և ՙԿոմպոզիտային նյութերով ուժեղացված օբյեկտների օրինակները՚ թեմայով զեկույցներով: Ռուս մասնագետները նշեցին, որ այս նյութերը հնարավորություն են տալիս մի քանի անգամ որակյալ արդյունք ստանալ վնասված կառույցների ուժեղացման, վերականգնման դեպքում: Նրանք պարզաբանեցին, որ, ի տարբերություն պողպատե ամրանների, դրանք զգալիորեն թեթև են, 10-ն անգամ ավելի ամուր և կոռոզիայի չեն ենթարկվում, իսկ դրանց ժապավենաձև տեսքը թույլ է տալիս ապահովել ոչ միայն կոնստրուկցիայի վերականգնումը, այլ նաև ուժեղացումը:

Զեկույցներից ու ելույթներից հետո ռուսական պատվիրակության ներկայացուցիչների և թեմայով հետաքրքրված ներկաների միջև ծավալվեց աշխատանքային լայն քննարկում:

 

13.04.18

 840 просмотров всего,  1 просмотров сегодня