ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Մեր համալսարանականները Հայաստանի շախմատի կանանց առաջնության մրցանակակիրներ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի կանանց 73-րդ առաջնությունը: Չեմպիոնուհու կոչումը նվաճեց  Հայաստանի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր՝ Մարիա Կուրսովան: Պատվավոր 2-րդ և 3-րդ հորիզոնականները գրավեցին Դիզայն ֆակուլտետի ուսանողուհի Սիրանուշ Ղուկասյանը և մեր համալսարանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր՝ Լիլիթ Գալոյանը: Մրցաշարում նաև հաջող հանդես եկավ նաև Կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Նարե Առաքելյանը, ով գրավեց 7–րդ հորիզոնականը և  67 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը:

Սիրանուշ Ղուկասյանը այս արդյունքից հետո ամենայն հավանականությամբ կհամալրի Հայաստանի կանանց հավաքականը:

ՃՇՀԱՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնը՝ ամբիոնի վարիչ Հակոբ Բադալյանի գլխավորությամբ, շնորհավորում է մեր աղջիկներին հաջող ելույթների կապակցությամբ:
           

Համալսարանը մշտապես կանգնած է իր ուսանողների և աշխատակիցների կողքին՝ ուրախանալով և հպարտանալով նրանց հաջողություններով:

Մանրամասները այստեղ.

http://www.chess-results.com/tnr323060.aspx?lan=11&art=1&wi=821

 

 

 

24.01.18

 2,916 просмотров всего,  1 просмотров сегодня