ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցան Մ․Աբեղյանի անվան ավագ դպրոցի ընդունելության առաջին քննությունները։ Դիմորդները առաջին քննությունն են հանձնում «Մաթեմատիկա» առարկայից՝  «Ֆիզմաթ (Ինժեներ-շինարարական ուղղվածություն)» և «Տնտեսագիտական (Շինարարական ուղղվածություն)» հոսքերի ընդունելության համար։

Նշված հոսքերի համար «Ֆիզիկա» առարկայի քննությունը տեղի կունենա հուլիսի 12-ին։

«Մաթեմատիկա» առարկայի քննության արդյունքները կհրապարակվեն ավագ դպրոցում քննության հաջորդ օրը՝ ժամը 12։00-ից հետո:

Բարի՛ երթ Ձեզ, սիրելի դիմորդներ։

 1,043 просмотров всего,  1 просмотров сегодня

09.07.21

 1,044 просмотров всего,  2 просмотров сегодня