ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԼԻԴԵՐ-2021» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Նոյեմբերի 17-19-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությունը մասնակցեց Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանի կողմից կազմակերպված կրթական-հայրենասիրական երիտասարդական «ԼԻԴԵՐ 2021» համաժողովին։ Համաժողովի նպատակն էր համախմբել երիտասարդությանը, նպաստել անձի բրենդի զարգացմանը և ամրապնդել հասարակայնության հետ կապերի միջոցները:

Համալսարանի պատվիրակության կազմում ընդգրկված էին Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տաթև Բարխոյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ Խաչատուր Խաչատրյանը և Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Սաթենիկ Հայրապետյանը։

Պատվիրակության անդամները մասնակցեցին համաժողովի շրջանակում կազմակերպված դասընթացների, քննարկումների և մի քանի ուղղություններով ներկայացրեցին մեր համալսարանը։ Բովանդակալից դասախոսություններից հետո կազմակերպող ինտերակտիվ հանդիպումները հնարավորություն տվեցին օգտագործել համաժողովի շրջանակում ստացած գիտելիքները և արդյունավետ ներդնել թիմային աշխատանքում։

«Լիդեր 2021»-ը Կովկասի երիտասարդների համար խթան դարձավ կրթության ասպարեզում նպատակների սահմանմանը և ինքնազարգացմանը։

 75 просмотров всего,  1 просмотров сегодня

22.11.21

 76 просмотров всего,  2 просмотров сегодня