Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Մամուլի հաղորդագրություն

Կանաչ և խելացի քաղաքների ստեղծումը գնալով պահանջված է դառնում աշխարհում: ՀՀ կառավարությունը կարևորելով հողային և ջրային պաշարների արդյունավետ կառավարումն ու զարգացումը, գյուղատնտեսության և պարենի անվտանգությունը առաջնահերթ է համարում կանաչ և խելացի քաղաքների կառուցման գործընթացում կադրերի պատրաստումը:

2016թ. ապրիլի 1-ին Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային համալսարանում ավարտվեց «Կանաչ և խելացի քաղաք Հայաստանում-քաղաքի պլանավորումը, տարածքների սփռվածությունը նվազագույնին հասցնելու համար` պաշտպանելով հողն ու ջուրը սննդի անվտանգության համար» հայ-նիդեռլանդական համատեղ ծրագիրը:

Ծրագրի նպատակն է կանաչ և խելացի քաղաքների ոլորտում մասնագետների վերապատրաստումը: Այն հիմնված է իրական պահանջների վրա, որը գերակա է ճանաչվել ՀՀ կառավարության, ՃՇՀԱՀ-ի և քաղաքացիական հասարակության կողմից: Այն հիմնված է ինչպես ՏԻՄ-ում այնպես էլ հասարակական, մասնավոր և այլ հատվածներում նոր գիտելիքի և հմտությունների անհրաժեշտության վրա: Այս մոտեցումները կնպաստեն քաղաքների ընդլայնման արդյունավետ կառավարմանը, հողային, ջրային և էներգետիկ ռեսուրսների կայուն պահպանմանը ու օգտագործմանը:

«Ծրագրի իրականացման ընթացքում վեր են հանվել խնդիրները և կազմվել են վերապատրաստման ծրագրեր: Կանաչ և խելացի քաղաքների ձևավորման համար նոր մոտեցումներ են պահանջվում: Մենք սակավաթիվ բնական պաշարներ ունեցող երկիր ենք և պետք է եղածը նպատակային օգտագործել»,-կարևորելով ծրագրի իրականացումը իր խոսքում նշեց ՃՇՀԱՀ-ի պրոռեկտոր Մարինա Ղազարյանը:

«Կանաչ և խելացի քաղաք Հայաստանում-քաղաքի պլանավորումը, տարածքների սփռվածությունը նվազագույնին հասցնելու համար` պաշտպանելով հողն ու ջուրը սննդի անվտանգության համար» ծրագիրը իրականացվել  է Նիդեռլանդների ուսուցման ծրագրերի կողմից ֆինանսավորվող կազմակերպության տրամադրված դրամաշնորհի միջոցով: Ծրագիրը իրականացվել է ՃՇՀԱՀ, հոլանդական բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման հետազոտությունների ինստիտուտի, նույն ինստիտուտի ռումինական մասնաճյուղի և Հայաստանի «Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամի հետ համատեղ:

«Մենք հիմնականում աշխատում ենք ՏԻՄ-երի հետ, սակայն ելնելով ՃՇՀԱՀ-ի ունեցած մանդատից և գնահատելով նրա հնարավորությունները ճիշտ համարեցինք համագործակցել այս համալսարանի հետ»,-ողջունելով ներկաներին ասաց հոլանդական բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Քարլեյ Պենիկը, հույ հայտնելով, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Ծրագիրը մեկնարկել է 2015-ի, իրականացվել է 3 փուլով: Առաջին և երրորդ փուլերում վերապատրաստումը իրականացվել է Հայաստանում, երկրորդ փուլում` Նիդեռլանդներում: Ծրագրի ավարտին 14 մասնակիցներին հանձնվեցին վերապատրաստման  հավաստագրեր:

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյան

1,549  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

01.04.16

1,550  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր