(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ ՄԱՆՈՒԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Մարտի 8-ին մենք նշում ենք Կանանց միջազգային օրը՝ արժևորելով ձեր անգնահատելի դերը հասարակության մեջ: Գարնան այս գեղեցիկ տոնը ևս մեկ հնարավորություն է շնորհավորելու ձեզ և գնահատելու ձեր անձնական ու մասնագիտական նվաճումները: Ձեր նվիրվածությունն ու ջանքերը մեծ ազդեցություն ունեն մեր երկրի զարգացման, ազգային արժեքների պահպանման և սերունդների կրթության գործում:

Գիտության ոլորտում ձեր ակտիվ ներգրավվածությունն ու ներդրումը խթանում են նոր տեխնոլոգիաների, հետազոտությունների և նորարարական լուծումների զարգացումը: Ձեր գիտական հաջողություններն ու նվաճումները կարևոր դեր են խաղում կրթության ու գիտության առաջընթացում՝ բացելով նոր հեռանկարներ և ձևավորելով գիտելիքով հզոր հասարակություն:

Ձեր հետևողական աշխատանքը և հոգատարությունը կարևոր ներդրում են ոչ միայն ընտանիքի ամրապնդման, այլև մեր հասարակական կյանքի բարօրության ապահովման գործում:

Առանձնահատուկ շնորհավորում եմ ՃՇՀԱՀ-ի աշխատակցուհիներին, ուսանողուհիներին և աշակերտուհիներին: Ձեր ստեղծարարությունն ու եռանդը կարևոր նշանակություն ունեն մեր ակադեմիական միջավայրի առաջընթացի համար:

Մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն և մասնագիտական նոր հաջողություններ։ Թող գարնանային ջերմությունը լցնի ձեր օրը և ուղեկցի ամբողջ տարին։

 

 

08.03.25